Մեքսիկան կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Կուբային, չնայած ԱՄՆ-ի կողմից Կուբա նավթ մատակարարող երկրների համար մաքսատուրքերի սահմանման հայտարարությանը, հայտարարել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը, ըստ EFE-ի։
Շեյնբաումը ԱՄՆ-ի այս վերաբերմունքն անվանել է անարդար, քանի որ այն, վերջին հաշվով, ազդում է Կուբայի բնակչության վրա։
«Ավելի շատ աջակցություն կլինի։ Ոչ ոք չպետք է մնա այն իրավիճակում, ինչում կուբացի ժողովուրդն է այժմ։ Իհարկե, մենք մտադիր ենք օգնել կուբացի ժողովրդին, ինչպես միշտ օգնում ենք կարիքավոր մարդկանց։ Այժմ մենք հիմնականում սնունդ ենք ուղարկում, և մտադիր ենք ավելացնել նրանց (կուբացիներին) անհրաժեշտ մատակարարումները։ Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել և ձեռնարկել անհրաժեշտ դիվանագիտական միջոցներ նավթի մատակարարումները վերականգնելու համար։ Ժողովրդին այս կերպ խեղդելը չափազանց անարդար է», – ասել է նա։























