Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հանդիպելով Ամերիկյան հրեական առաջատար կազմակերպությունների նախագահների համաժողովի պատվիրակության հետ, հայտարարել է, որ Բաքվի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են Դոնալդ Թրամփի՝ Միացյալ Նահանգներում իշխանության գալուց ի վեր, հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Ալիևը նշել է, որ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները հաջողությամբ են զարգանում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր։ Նրա խոսքով՝ վերջին վեց ամիսների ընթացքում ԱՄՆ նախագահի հետ մի քանի հանդիպումները Բաքվի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերությունների պատմության մեջ օրինակելի են», – ասվում է հայտարարության մեջ։





























