Armenian text to speach

Սյունիքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Teana»-ն․ կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Երևան–Մեղրի ավտոճանապարհի 180-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի և «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհը պատված է եղել ձյան շերտով։




Լրահոս