Armenian text to speach

Նիդեռլանդների ԶՈՒ ղեկավարը հնարավոր է համարել երկրի մասնակցությունն Ուկրաինայում հնարավոր առաքելությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Եթե ​​ապագա կառավարությունը որոշի, Նիդերլանդները կարող է ուժեր տրամադրել հնարավոր միջազգային ռազմական առաքելությանը Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների զինված ուժերի հրամանատար, գեներալ Օննո Այխելսհայմը։

«Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունն արդեն հայտարարել են ուժեր տրամադրելու իրենց պատրաստակամության մասին։ Ռազմական կարողություններին նայելով՝ կարող եմ ասել, որ Նիդերլանդների զինված ուժերը լիովին ընդունակ են դրան», – նշել է նա Defensiekrant թերթին տված հարցազրույցում։

Գեներալի խոսքով՝ հնարավոր առաքելությանը մասնակցելու որոշումը կկայացնի նոր կառավարությունը, որը պետք է երդվի և պաշտոնը ստանձնի փետրվարի 23-ին։ Նա ընդգծել է, որ Նիդերլանդների բանակն արդեն արագորեն ավելացնում է իր ուժերը, գնում է սարքավորումներ և ուժեղացնում է մարզումները՝ ի պատասխան «ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանությանը մասնակցելու անհրաժեշտության»։




Լրահոս