Այս պահին ՀՀ ԱԺ դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում։ Ակցիան նախաձեռնել են Երևանի 33-րդ Ֆիրդուս թաղամասի բնակիչները, որոնց միացել են նաեւ Կոնդ եւ Նորագյուղ թաղամասերի բնակիչներից։
Ֆիրդուս թաղամասի բնակիչները նշում են, որ իրենց պատկանող հողատարածքը ճանաչվել է գերակաշահ եւ իրենց բնակարանների համար կադաստրի արժեքից քառակի ցածր գին են առաջարկել, ինչին, բնականաբար, չեն համաձայնվել Ֆիրդուսի բնակիչները։
Ինչպես ակցիայի մասնակիցներն են նշում՝ Ֆիրդուսից հետո հերթը հասնելու է Կոնդ եւ Նորագյուղ թաղամասերին։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























