Armenian text to speach

Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փետրվարի 8-ին՝ ժամը 23.30-ին, Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները իրավախախտում կատարելու համար Եղեգնաձոր քաղաքի Միկոյան-Երևանյան խճուղում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի բեռնատարը։

Իրավախախտումը չարձանագրելու համար օտարերկրյա քաղաքացի 63-ամյա վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել: Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ բեռնատարը՝ հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:




Լրահոս