Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ողբերգական վթար, 1զոհ. ինչ է կատարվում Արագածոտնի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Ալագյազ-Ջամշլու ճանապարհին բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 վիրավորներից մեկը տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդներից մեկի մայրն է։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ ճանապարհն ամբողջությամբ եղել է մերկասառույց, և վթարից որոշ ժամանակ անց են սկսել աղ ու ավազի խառնուրդով մշակել այն։ Երկու ավտոեքենաներն էլ եղել են ձմեռային անվադողերով։

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս