Armenian text to speach

Իրանը մտադիր է որքան հնարավոր է շուտ կնքել միջուկային դոսիեի վերաբերյալ համաձայնագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանը ձգտում է որքան հնարավոր է շուտ կնքել միջուկային խնդրի վերաբերյալ համաձայնագիր, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային շաբաթական մամուլի ասուլիսի ժամանակ։

«Որքան շուտ կնքվի համաձայնագիր ( ԱՄՆ-ի հետ – խմբ.), այնքան լավ։ Մենք սկսեցինք այս բանակցությունները՝ նպատակներ ունենալով։ Ժամանակը մեզ համար կարևոր է։ Ես բազմիցս ասել եմ, որ պատժամիջոցների արագ վերացումը (միջուկային համաձայնագրի արդյունքում – խմբ.) Իրանի հաղթանակն է», – ասել է Բաղային, մեջբերել է իրանական SNN հեռուստաալիքը։

Նա նաև նշել է, որ ուրբաթ օրը Մասկատում կայացած Իրան -ԱՄՆ երկխոսությունը կենտրոնացած էր ընդհանուր հարցերի քննարկման վրա և նպատակ ուներ գնահատել ամերիկյան կողմի մտադրությունների լրջությունը և որոշել հետագա քայլերը։




Լրահոս