Armenian text to speach

Զnհվել է «Արբատ»-ի հրամանատարը, փետրվարի 23-ին պետք էր տեղի ունենար նրա հարսանիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուս-ուկրաինական ռազմաճակատում զոհվել է «Արմատ» հայկական գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը։ Նա առավել շատ հայտնի էր իր Աբրեկ մականվամբ։

«Մարտական առաջադրանք կատարելիս, հերոսի մահով զոհվել է «Արբատ» առանձին հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկ (Աբրեկ) Գասպարյանը։ Հավերժ հիշատակ»,- իր տելեգրամյան էջում գրել է Դոնեցկի Գորլիվկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։

Հայկ Գասպարյանը լեգենդար գումարտակի հրամանատար էր, որի ռազմական կարիերան սկսվել է Արտեմովսկի գրոհով։ Նա պարգևատրվել է «Արիության շքանշանով» և ընդհանուր առմամբ ստացել է տասը պարգև, այդ թվում՝ նախագահի կողմից շնորհված «Արիության մեդալը»։

Հայկ Գասպարյանը «Արբատ» գումարտակը գլխավորել է ավելի քան երեք տարի՝ այն հիմնադրելուց ի վեր։

«Արբատը» մասնակցել է Ավդեիվկայի, Նովոբախմուտովկայի և Վուխլեդարի ազատագրմանը։ Հայկ Գասպարյանը մեկ անգամ չէ, որ առճակատվել է մահվան հետ։ Ռուսական ալիքները նրա մասին գրելիս կիրառում են «լեգենդար հրամանատար» անվանումը։ Նույն ալիքներից տեղեկանում ենք, որ մի անգամ Ուկրաինայի զինված ուժերի դիպուկահար գնդակը խոցել էր նրան, և նույնիսկ իր զինակից ընկերները կարծում էին, որ նա մահացել է, սակայն նա կանգնել է և պատասխան կրակով սպանել իր վրա կրակած դիպուկահարին։

Ռուսական ալիքները նաև գրում են, որ 2024 թվականի օգոստոսին նա և իր գումարտակը տեղափոխվել են Կուրսկի մարզ։ Հայկ Գասպարյանը նշանակալի ներդրում ունեցավ Պլեխովոի ազատագրման գործում։ Գյուղի համար անհավասար մարտում 14 արբատցի մարտիկ կարողացան սպանել 50 վարձկանի։

Սոցիալական հարթակում հայ օգտատերերից տեղեկանում ենք, որ Հայկ Գասպարյանն Արցախից էր։ Փետրվարի 23-ին պետք էր տեղի ունենար նրա հարսանիքը։ «Հոգատար, պատրաստակամ և ազնիվ երիտասարդ էր»,- համացանցում գրում են նրան ճանաչողները։

Տեղեկացնենք, որ չնայած անվանմանը, ստորաբաժանումը էթնիկ պատկանելություն չուներ և սկզբնապես կազմված էր հիմնականում Գորլիվկայի՝ Սերժանտի հայրենի քաղաքի բնակիչներից։ Այն «Պյատնաշկա» միջազգային բրիգադի մաս էր կազմում։

Հիշեցնենք, որ «Արբատ» հայկական գումարտակը հիմնադրել է գործարար Արմեն Սարգսյանը, ով անցած տարի՝ 2025 թվականի փետրվարին, զոհվել է իր բնակավայրի շենքում կատարած ահաբեկչական գործողությունների ժամանակ։

Նանիկ Աղասյան




Լրահոս