Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և տարածաշրջանային շրջագայության շրջանակում հանրապետություն ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքվում սկսել են հանդիպումը նեղ կազմով։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալություն «ԱզերԹաջ»-ը։
Ակնկալվում է, որ Ալիևը և Վենսը նաև հանդիպում կանցկացնեն ընդլայնված կազմով՝ երկու կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ, իսկ բանակցությունների ավարտին հանդես կգան մամուլի համար նախատեսված հայտարարություններով։





























