Armenian text to speach

Փաստաբանին և պատգամավորներին թույլ չտվեցին տեսակցել ձերբակալվածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հայաստան» դաշինքի պատգամավորներին թույլ չտվեցին տեսակցել ձերբակալվածներին։ Ներս չթողեցին մտնել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտվանից Էջմիածնում ձերբակալություններ են։ Ինչպես հայտել է «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանը՝ ձերբակալվածների հստակ թիվն այս պահին 10-ն։

Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել ձերբակալվածներին՝ Խաչատրյանը հայտնեց, ինքը տեղեկություներ չունի, բայց, ըստ ներքին խոսակցիւթյունների, նրանք օգտագործել են իրենց թիմի մարդկանց հեղինակությունն ու դիրքը՝ Վաղարշապատի համայնքապետի ընտրություններում քվե ապահովելու՝ ի օգուտ իրեն՝ Սեւակ Խաչատրյանին։

Տեղեկացնենք, որ այս պահին ձերբակալվածները գտնվում են Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի Քննչական բաժնում։

Նանիկ Աղասյան




Լրահոս