Կառավարությունն այսօր հաստատել է 116 000անապահով ընտանիքներին 3–ական շիշ արևածաղկի ձեթ տրամադրելու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկը։ Թեև այս օգնությունը անապահով ընտանիքներին կապված է Ամանորի տոնակատարությունների հետ, սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանրապետության անապահով շերտին սոցիալական օգնությունը շարունակական է լինելու։ Հունվարի 1-ից 10%-ով կբարձրանան տրամադրվող նպաստներն ու կենսաթոշակները։Նվազագույն կենսաթոշակը 28 հազար դրամ կլինի, իսկ նվազագույն ընտանեկան նպաստը 35 հազար դրամ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով՝ սոցիալական ծրագրերին 2012 թվականի բյուջեյով 2011-ի համեմատ 35 միլիարդ դրամ լրացուցիչ գումար է հատկացվել: “Կառավարությունը համալիր ծրագիր է մշակել, որով 2012 թ. ընթացքում մի շարք սոցիալական ծրագրեր կիրականացվեն”,– ասաց վարչապետը։Բացի այդ, հերթական նիստի ընթացքում կառավարությունը հավանության է արժանացրել ծերերի խնամքին վերաբերող նոր չափորոշիչները։
3 -ական շիշ ձեթ՝ 116 հազար անապահով ընտանիքներին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ