
Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին մեղավոր է ճանաչել բյուջետային միջոցները հափշտակելու եւ ծառայողական լիազարությունները վերազանցելու համար։ Փարիզի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, քաղաքապետարանում կեղծ աշխատատեղեր ստեղծելու համար եւ 2 տարվա պայմանական ազատազրկման դատապարտվել։Շիրակը Փարիզի քաղաքապետարանում 28 կեղծ հաստիք է ստեղծել, իսկ գոյություն չունեցող այդ աշխատողների աշխատավարձն օգտագործվել է Շիրակի՝ “Հանրապետության աջակցության միավորում” կուսակցության նպատակների համար։Ֆրանսիայի օրենսդրության համաձայն՝ Շիրակին 10 տարվա ազատազրկում եւ 150 հազար եվրո տուգանք էր սպառնում, բայց նրա բախտը բերեց եւ նրան դատապարտեցին 2 տարվա ազատազրկման։