Armenian text to speach

Իրանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ չի քննարկում ուրանի հարստացման լիակատար դադարեցման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանը Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցություններում չի քննարկում ուրանի հարստացման լիակատար դադարեցման հարցը։ Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ուրանի հարստացման դադարեցումն օրակարգում չէ. մեզ այն անհրաժեշտ է էներգետիկայի և դեղագործության ոլորտների համար», – հարցազրույցից հատվածներ է մեջբերել հեռուստաալիքը։

Փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում տեղի ունեցավ Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ բանակցությունների նոր փուլ։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։




Լրահոս