
Անգլիացի թոշակառու Ռիչարդ Ֆիլիպսը 11 ժամ անցկացրել է շուրջ յոթ հազար ամսագրի տակ,- գրում է The Daily Mail -ը: Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի, Գոլդենգեր գյուղում: Կատարվածի մասին փրկարար ծառայությանն է հայտնել նրա հարեւանը: 77-ամյա Ֆիլիպսի վրա վերեւից ընկել է նրա` զբոսանավերի մասին ամսագրերի հավաքածուն: Դրանք արկղերում դասավորելու եւ թոշակառուին փրկելու համար փրկարարներին պահանջվել է մոտ 45 րոպե: Նա լուրջ վնասվածքներ չի ստացել: Ֆիլիպսը զբոսանավերի մասին ամսագրեր սկսել է հավաքել տասը տարի առաջվանից եւ բոլորը տեղավորել սենյակում: