Armenian text to speach

Ինչի համար է 42,4 մլն դրամ ծախսել ԲՏԱ նախարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է, որ 2026 թվականի մարտի 2-5-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում կկայանա «Համաշխարհային բջջային կոնգրես 2026-ը (Mobile World Congress Barcelona 2026)», որին մասնակցություն կունենա նաև Հայաստանը։

Նախարարությունը «Համաշխարհային բջջային կոնգրես 2026»-ում նախատեսում է ներկայացնել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը և հնարավորություն ընձեռել ոլորտային կազմակերպություններին որպես այցելու մասնակցել միջոցառմանը՝  ներկայացնելով իրենց կողմից առաջարկվող արտադրանքը, լուծումները, ինչպես նաև նոր գործարար կապեր հաստատելու միջազգային գործընկերների հետ:

Այս միջոցառման անցկացման համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պայմանագիր է կնքել Nuevo Design Event Organizing LLC ընկերության հետ։ Պայմանագիրն արժեցել է 94,700 եվրո, որը համարժեք է 42 մլն 400 հազար դրամի։

Որպես կանխավճար տրվել է 28,410 եվրո՝ մոտ 12 մլն 410 հազար դրամ։

Պայմանագիրն իր մեջ ներառում է «Armenia» գրությամբ տաղավարի պատրաստումը՝ հատակից մինչև վարդակներ։

Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը: Ավիատոմսի և կեցության հետ կապված ծախսերը հոգալու են ընտրված կազմակերպությունները:

Էմմա Միքայելյան




Լրահոս