Կարող եմ առաջադրվել նախագահի թեկնածու. Ն. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ կարող է առաջադրվել որպես նախագահի թեկնածու: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով օգտատերերից մեկին հարցին, նշել է, թե նախագահի թեկնածու առաջադրվելը չի դիտարկում որպես ինքնանպատակ:

«Քաղաքական գործունեությամբ ես զբաղվում եմ «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակներում, եւ չեմ բացառում, որ կարող եմ առաջադրվել նախագահի թեկնածու, պատգամավորի թեկնածու, բայց չեմ էլ պնդում, որ այդպես էլ լինելու է: Մենք փոփոխություններ ենք ուզում անել քաղաքական գործունեության տրամաբանության մեջ:

Նախագահի թեկնածուն պետք է դիտարկենք ոչ թե որպես անհատ, այլ որոշակի ինստիտուցիոնալ գործընթացների արդյունքում ձեւավորված կարգավիճակ»,- նշել է Փաշինյանը եւ հավելել. «Նախագահական ընտրություններին չեմ առաջադրվի միայն առաջադրվելու համար: Դա կլինի այն պարագայում, եթե տեսնեմ, որ դրանով լրջորեն նպաստելու է եւ ՀՀ քաղաքացուն բերելու ենք կոնկրետ հաղթանակների: Այսինքն ոչ միայն խոստանալու ենք հաղթանակներ, այլեւ ՀՀ քաղաքացին մեր հարուցած պրոցեսների արդյունքում իրեն հաղթանակած է զգալու»:

Հարցին, եթե լիներ նախագահ, որ խնդիրն առաջնահերթ կլուծեր, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ հանրապետության նախագահը չպետք է մի հարցի վրա կենտրոնանա, հանրապետության նախագահը պետք է երկրի ծառացած բոլոր հարցերով անի կոնկրետ գործողություններ»:




Լրահոս