Քիչ առաջ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ.Դաբաղյան) որոշեց կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը և Մկրտիչ Սրբազան ազատվեց կալանքից։
Հիշեցնենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է օրինական հավաքներին մասնակցելը խոչընդոտելու կամ հարկադրելու և ընտրական իրավունքին խոչընդոտելու հոդվածներով։ Մկրտիչ Պռոշյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Քնար Մանուկյան






















































































