
armlur.am -ին ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության ռազմական կցորդ, գնդապետ Դովաս Խրիստոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են 2011 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և քննարկվել 2012 թվականի ընթացքում պլանավորված միջոցառումները: