ArmLur.am-ին «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանը հայտնում է, որ երեկ՝ փետրվարի 11-ին, Էջմիածնում ձերբակալվածներից 6-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ գրավով, իսկ մեկ հոգու ազատ են արձակել։
«Յոթ հոգու էին ներկայացրել կալանքի սանկցիայով։ Վեցին տնային կալանք է տրվել՝ գրավով, մեկին ազատ են արձակել, իսկ մնացածներն էլ որպես վկա են այս քրեական գործի շրջանակներում»,- ասաց Սեւակ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին ձերբակալվել էին «Հաղթանակ» դաշինքի ավագանու անդամների ցուցակում ընդգրկված անձինք, ինչպես նաեւ դաշինքին աջակցողներ։
Նանիկ Աղասյան





























