Երևանի քաղաքապետարանից այսօր հայտնեցին, որ փետրվարի 17-20-ը «Միկա» մարզահամալիրում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2026» բասկետբոլի միջազգային մրցաշարը։
Ըստ պաշտոնական հայտարարության՝ «մրցաշարը Երևանում համախմբում է տարբեր երկրների բասկետբոլիստների՝ նպաստելով սպորտային միջազգային կապերի զարգացմանը, փորձի փոխանակմանը և առողջ կենսակերպի խթանմանը»։
ArmLur.am-ը պարզել է, որ միայն բասկետբոլի միջազգային մրցաշարի համարհատկացվել է 42 մլն 640 հազար դրամ։
Ըստ պայմանագրի անհրաժեշտ է ապահովվել 1000 նստատեղեր հանդիսատեսի համար Անհրաժեշտ է մասնագիտական գույք, այդ թվում առնվազն 30 հատ 7 համարի գնդակներ բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի սերտիֆիկատով՝ միջազգային չափորոշիչին համապատասխան։
Միջոցառման շրջանակում մրցավարների և սպասարկող անձնակազմի օրապահիկների համար կատարվելու է բաշխում և դրամական պարգևատրում՝ օրական 20.000-ական դրամ։
Մրցումների հաղթողների և մրցանակակիրների պարգևատրումը պետք է իրականացվի կանոնակարգով սահմանված միջոցներով, այդ թվում՝ դիպլոմներով Երևանի քաղաքապետարանի և համապատասխան ֆեդերացիայի լոգոներով ու մետաղական՝ ոսկեգույն, արծաթագույն և բրոնզագույն մեդալներով, որոնց առջևի երեսին նշված է միջոցառման անվանումը, իսկ երկրորդ երեսին՝ «Երևանի քաղաքապետարան» գրառումն ու Երևանի զինանշանի պատկերը, ինչպես նաև գավաթներով ու հուշանվերներով։
Երևանի քաղաքապետարանը պատրաստովում է հաղթողներին և մրցանակակիրներին դրամական պարգևատրում տալ «Երևանի քաղաքապետի գավաթ 2026»-ի շրջանակներում 1-ին տեղ՝
- 3.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝
- 2.000.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ։
Հատկացված գումարի մեջ ներառված է նաև Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշարի ծախսերը, որը նվիրված է Բենուր Փաշայանին։
Այս հուշամրցաշարի հաղթողներին և մրցանակակիրներին դրամական պարգևատրում 10 քաշային կարգերում՝ 1-ին տեղ՝ 300.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 200.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղեր՝ 100.000 ՀՀ դրամ (հարկերը ներառված չեն):
Միջոցառումների ավարտից հետո նախատեսվում է 200 անձի համար հյուրասիրություն կազմակերպել տարբեր ուտեստներով և որակյալ օղիով, գինիով և կոնյակով։
Էմմա Միքայելյան
Մանրամանսերը՝ տեսանյութում․





























