Armenian text to speach

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ի՞նչ է սպասվում նախկին ոստիկանապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քիչ առաջ հայտնել էինք, որ Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։

Ի պատասխան ArmLur.am-ի հարցմանը Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ «Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ։

Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների կիրառմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց իրականացնող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել տվյալ ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց նկատմամբ։

Քնար Մանուկյան




Լրահոս