Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Նիկոլ Փաշինյանը գեներալի կոչում տալիս ու «բանտի դռները գցում» պաշտոնյաներին. անուններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հետհեղափոխական Հայաստանում այնպես է ստացվել, որ ուժային կառույցների բարձրաստիճան աշխատակիցները ստանում են գեներալի կոչում, սակայն մեծ շուքով կոչումներ ստանալուց հետո ազատվում են պաշտոնից ու հետո հայտնվում մեղադրյալի աթոռին ու բռնում բանտի ճանապարհը։ Մեկնարկը 2019 թվականին տվեցին ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Օսիպյանին շնորհվել էր ոստիկանության գեներալ-մայորի, իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին էլ՝ գեներալ-մայորի զինվորական կոչում: Եվ, ահա, նոր կոչում ստանալուց երկու ամիս անց Արթուր Վանեցյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, որն էլ հաստատվել էր: Իսկ ահա, Օսիպյանը հեռացավ Արթուր Վանեցյանից երկու օր անց՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով եւ վարչապետի առաջարկությամբ: Իսկ ահա երեկ հայտնվեց Մարտի 1-ի գործով նեղադրյալի աթոռին 2020 թվականի հոկտեմբերի 15-ին գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհվեց, սակայն 4 ամիս անց նրան ազատեցին պաշտոնից ու մինչ օրս քննչական մարմինները տանում բերում են հարցաքննության։ 2020 թվականին հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանին շնորհեց Ազգային հերոսի կոչում: «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման: Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի», – սոցցանցի իր էջում գրել էր վարչապետը, սակայն 4 ամիս անց Տիրան Խաչատրյանը ազատվեց պաշտոնից ու հիմա մի քանի գործերով մեղադրյալի աթոռին դատարաններում կռիվ է տալիս ընդդեմ իրեն գեներալի կոչում շնորհած Նիկոլ Փաշինյանի։ Նույն Կարգավիճակում է ԱԻՆ նախկին նախարար Փաշինյանի կողմից հերոսի կոչում ստացած Անդրանիկ Փիլոյանը, կաշառքի գործով է անցնում։ Ահա եւ ինչ ճակատագրի են արժանանում հետհեղափոխական Հայաստանում պաշտոն ստանձնած գեներալի կոչում ստացած անձիք։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս