Armlur.am-ը տեղեկացավ, որ այս պահին ընթացող ՔՊ նախընտրական ցուցակի ներքին ընտրությունների «կառավարիչը» Էջմիածնի քաղաքապետ Արգիշտի Մեխակյանն է։
Մենք տեղեկացանք, որ Մեխակյանին է վստահվել ղեկավարել ընտրությունների գործընթացը։ Այսինքն՝ վերջինս, թողնելով Էջմիածին քաղաքի կառավարումը, «լծվել» է ՔՊ նախընտրական ցուցակի ներքին ընտրություններով զբաղվելուն։ Նշենք, որ այսօր աշխատանքային օր է, և այս պահին Մեխակյանը պետք է իր աշխատավայրում լիներ, ոչ թե զբաղվեր ներկուսակցական հարցերով։
ArmLur.am-ը փորձեց այս հարցերի հետ կապված զրուցել պարոն Մեխակյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերը թողեց անպատասխան։

Սոնա Գրիգորյան





























