Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։ Տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է։
Այն երբեմն անվանում են նաեւ Տրնդեզ։
Տեառնընդառաջը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան, որի ժամանակ կրակ է վառվում, իսկ հաջորդ օրը՝ բուն տոնի ժամանակ կատարվում է նորապսակների օրհնության կարգ։
Այսօր՝ փետրվարի 13-ի երեկոյան, Սուրբ Աննա առաջնորդանիստ եւ Կաթողիկե Եկեղեցու հոգեւոր դասը իրականացրեց Ժամերգություն, բակում վառեցին կրակը, ապա թեքվելով դեպի արեւելք հնեցրեցին Տերունական աղոթքը։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























