«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու սպանված Բորիս Արզումանյանի գործով որոշում է կայացվել․ նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործն ուղարկվել է դատարան։
Մեզ հայտնի դարձավ, որ Արտակ Սուրենի Դիլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 01:00-ից մինչև ժամը 01:50-ն ընկած ժամանակահատվածում, իր կողմից շահագործվող ավտոմեքենայով վրաերթի ենթարկելու եղանակով ապօրինաբար կյանքից զրկել է Բ. Վ. Արզումանյանին։
ArmLur.am-ը տեղեկացրել է, որ 31-ամյա Բորիսի և մի խումբ տղաների միջև վեճ էր եղել, որի հանգուցալուծումը տեղի էր ունեցել ավտոմեքենաները գործի դնելով։ Մեքենան մի քանի անգամ վարել էին Բորիսի և նրա ընկերների վրա, ինչի հետևանքով պատգամավորի թեկնածուն սպանվել էր։
Քննչական մարմինն արդեն գործ է հարուցել մի քանի հոդվածով՝ խուլիգանություն, սպանություն և սպանության փորձ։ Երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























