
Իրաքի մայրաքաղաքում պայթյունից զոհվածների թիվը հասնում է 28-ի, վիրավորվել են տասնյակ մարդիկ: Մահացածների մեծամասնությունը եկել էր շիական «Ասաիբ Ահլի ալ -Հակ» շարժման ապրիլի 30-ի պառլամենտական ընտրություններին ընդառաջ կազմակերպված հանրահավաքին:
Ինտերնետում հայտարարություն է տարածվել, համաձայն որի ահաբեկչության պատասխանատուն ծայրահեղական «Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է:
Ըստ այդ հայտարարության, այս խմբավորման անդամները հայտարարել են, որ այս պայթյունները սուննիների վրա հարձակման դեպքերի պատասխան քայլերն են:
Իրաքում հազարավոր անմեղ մարդիկ զոհ են դառնում բազմաթիվ պայթյունների ու հաբեկչությունների, տեղեկացնում է BBC-ին: