«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի սեփականատեր Կարեն Գեւորգյանը եւ նրա ռեստորանի 50 տոկոսի փայատեր Աղվան Հովսեփյանն ամիսներ առաջ լուրջ հակասություններ ունեին:
Հովսեփյանն իր խնամու՝ Գարեգին Նուշիկյանի անվամբ էր ձեւակերպել փայաբաժինը եւ, բանավոր պայմանավորվածությամբ, պետք է մոտ 1,5 միլիոն դոլարի ներդրում կատարեր, սակայն հիմնականում չէր արել, ինչի պատճառով Ձորի Կարիկի ֆինանսական վիճակը վատացել էր: Մոտ 1 շաբաթ առաջ ռեստորանը վաճառվել է ծնունդով աշտարակցի, Ռուսաստանում բիզնես ունեցող մի երիտասարդի՝ Լեւոն անունով: Նոր սեփականատերը նորոգում է սկսել եւ պատրաստվում է մայիսի 1-ին բացում անել»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: