Հանրապետության տարածքում` փետրվարի 15-ի և 18-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 16-17-ին, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 17-19-ին՝ 18-22 մ/վ, 15-16-ին՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-18-ը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում` փետրվարի 14-ի ցերեկը, 19-ին սպասվում է անձրև։ Փետրվարի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։























