ArmLur.am-ը նկատեց, որ ՔՊ գրասենյակում հաշվիչ հանձնաժողովն արդեն փակում է քվեարկությունը․ այն կավարտվի մի քանի րոպեից։
Գրասենյակում է նաև Հակոբ Արշակյանը․ հիշեցնենք, որ նա ընտրությունների հանձնաժողովի նախագահն է։
Հիշեցնենք, որ ՔՊ հաշվիչ հանձնաժողովը հաշվարկը կիրականացնի տեխնիկայի միջոցով, որպեսզի կարողանա հստակ պատկեր ներկայացնել։
Նշենք, որ 1100 պատվիրակներից յուրաքանչյուրը կարող է ընտրել 50 ՔՊ-ականի, ինչը բարդացնում է հաշվարկի իրականացումը։
Հավելենք, որ ՔՊ կենտրոնական գրասենյակում երեք օր շարունակ ընթանում է ՔՊ նախընտրական ցուցակի ներքին քվեարկությունը, և 280 հոգանոց ցուցակից ընդամենը 50-ը կընտրվեն, որոնք պետք է ներառվեն 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում։ Այնուհետև համագումարի ժամանակ այդ 50 անձանց հերթականությունը կորոշվի։
Սոնա Գրիգորյան




























