Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով ենթադրյալ մարդասպանին ազատ են արձակել. հայտնի դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուշագրավ իրավիճակ Պաշտպանության նախկին փոխանախարարին սպանելու դեպքով. ենթադրյալ մարդասպանին դատարանը ազատ է արձակել

Նախ ամենասկզբից

2025թվականի հուլիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոմապես հայտնեց,թե Բացահայտվել է Վահրամ Խորխոռունու սպանությունը։28տարի առաջ տեղի ունեցած սպանության բացահայտումը ՀՀ մեծ աղմուկ բարձրացրեց,թե ինչպես է նախաքննական մարմնին հաջողվել այն բացահայտել ։

Եվ ահա, ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հարտնել էր.«Ս.Ա.-ն հանդիսանալով զինծառայող, նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը:

1998 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այդ կապակցությամբ Ս.Ա.-ն պայմանավորվածություններ է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Հ.Ն.-ի և Ա.Ա.-ի հետ և սպանություն կատարելու համար նրանց առաջարկել է համապատասխանաբար 10 հզր ԱՄՆ դոլար և 15 հզր ԱՄՆ դոլար գումար» ։

Ըստ Կոմիտեի ՝ Ըստ նախնական դերաբաշխման՝ Հ.Ն.-ն սպասել է ավտոմեքենայում, իսկ Ս.Ա.-ն և Ա.Ա.-ն գտնվել են շենքի մուտքի մոտ։ 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, երբ Վահրամ Խորխոռունին իր բնակարան գնալու համար մտել է շենքի մուտք, առաջին հարկի աստիճանահարթակում Ս.Ա.-ն և Ա.Ա.-ն հանդես գալով որպես համակատարողներ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Վահրամ Խորխոռունուն սպանելու դիտավորությամբ իրենց մոտ ապօրինի պահվող, 9մմ տրամաչափի ատրճանակային փամփուշտներ կրակելու համար վերափոխված՝ ինքնաշեն փող և խլացուցիչ ունեցող վերը նշված հրազենից նրա ուղղությամբ արձակել են հինգ կրակոց, որոնցից երեքը դեմքի, իսկ երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված հանցանքի կատարումը վկայող բավարար փաստերի հիմքով Ս.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (շահադիտական դրդումներով կատարված սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Վերջինս ձերբակալվել է,իսկ ահա ավելի ուշ դատարանի որոշմամբ կալանավորվել։

Արդյունքում ,նախաքննական մարմինը գործով նախաքննության ավարտ էր հայտարարել եւ գործը ուղարկել էր դատարան։

  Դատարանում իրավիճակ է փոխվում

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն, գործը դատարան ուղարկվելուց հետո ձերբակակված և այնուհետև կալանավորված Սասուն Առուշանյանի բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով, իսկ օրեր առաջ, ահա, գործը քննող դատավոր Արտակ Կարապետյանը կալանքը վերացրել է և վերջինիս նկատմամբ սահմանել է վարչական հսկողություն։ Այսինքն՝ ենթադրյալ մարդասպանը ,ցմահ ազատազրկման սպառնալիքով կատարված հանցագործության մեջ մեղադրվող անձն այժմ ազատության մեջ է։

Այս գործով մեղադրվողի պաշտպանները քրեական վարույթով որեւէ մեկնաբանություն չեն տալիս նշելով միայն որ Առուշանյանը չի ընդունում մեղադրանքը։

ArmLur.am-ին հաջողվեց կապ հաստատել Խորխոռունու որդու հետ, ով հաստատեց մեր տեղեկությունները, սակայն հրաժարվեց պատասխանել մեր լրացուցիչ հարցերին։

Հայտնի դատավորն ու զարմանալի որոշումը

Ինչպես արդեն հայտնեցինք Խորխոռունու սպանության գործով ենթադրյալ մարդասպանին ազատ է արձակել Երեւան քաղաքի դատավոր ԱրտակԿարապետյանը։ Նկատենք Արտակ Կարապետյանը այն դատավորն է , որը գործարար Սամվել Կարապետյանին «Մեր Ձեւով » արտահայտության համար կալանքի տարավ,իսկ ահա աղմկահարույց սպանության գործով ենթադրյալ մարդասպանին ազատ է արձակում։

Քնար Մանուկյան




Լրահոս