Այսօր՝ փետրվարի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ArmLur.am-ը դեպքի վայրում էր։
Ժամը 18:20-ի սահմաններում Ծովագյուղ–Շորժա–Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «ԳԱԶ 3110» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։ Վերջինս բախումից հետո կոտրել է բետոնե սյուներն ու արգելապատնեշները և կողաշրջվել։
Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդներն ու երեք ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի վայրում աշխատել են պարեկային ծառայության և համայնքային ոստիկանության ուժերը։ Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են հանգամանքներն ու տուժածների ինքնությունը։
Մանրամասները՝ տեսանյութում





























