
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեք օր առաջ դիմում է տվել ԿԸՀ` պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Մինչդեռ նախօրեին հայտնի է դարձել, որ Դմիտրի Մեդվեդեւը կարող է թողնել նախագահի պաշտոնը դեռ մինչեւ նոր տարի, -հայտնում է Эхо Москвыռադիոկայանը: Կազմակերպության վերլուծաբանների կարծիքով` այս հրաժարականը թույլ կտար Վլադիմիր Պուտինին ստանձնել նախագահի պարտականությունները մինչեւ մարտ ամսին կայանալիք նախագահական ընտրությունները: Հիշեցնենք, որ ռուսական օրենսդրությունը թույլ է տալիս, որ Պուտին շարունակի վարչապետ մնալ ` միեւնույն ժամանակ լինել նախագահի թեկնածու:Այս տեղեկատվությունը դեռ չեն մեկնաբանել ոչ Կրեմլում, ոչ Սպիտակ տանը: