Ուժեղ Հայաստանի ուժեղ վարչապետն է Սամվել Կարապետյանը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։
«Ներկայանում ենք՝ թափանցիկ, ազնիվ եւ պրոֆեսիոնալ![]()
Գալիք 5 տնտեսական քայլերն են
- 300000 նոր աշխատատեղ, մասնավորապես՝ մարզերում
- Մեր հայրենակիցներն ապրելու եւ աշխատելու են հայրենիքում

- 0 % հարկ՝ փոքր բիզնեսի համար
- Վարսավիր, հացթուխ, նկարիչ, ուսուցիչ եւ այլք, արարելու են նպաստավոր պայմաններում եւ զարգացնելու են իրենց գործունեությունը

- 20% էժան դեղորայք բոլորի համար
- Մեր հայրենակիցները ստիպված չեն լինելու գնալ այլ երկրներ՝ էժան դեղորայք ձեռք բերելու

- Բերքի երաշխավորված մթերում գյուղերում:
- Գյուղացու մտածմունքն իր բերքի աճեցումն է լինելու

- 20000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ:
Պետությունը նպաստելու է ընտանիքների ձեւավորմանը եւ աջակցելու է նորաստեղծ ընտանիքներին»,-գրել է նա։

























































































