Գեղարքունիքի մարզպետից բացի «վտանգավոր գոտում» են նաեւ Վայոց Ձորի, Արմավիրի եւ Տավուշի մարզպետները․«Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մարզպետներից ամենաանհանգիստը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է, քանի որ այդ պաշտոնին աչք ունի Սեւանի քաղաքապետ, նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը՝ Ուդոն, ով Հովիկ Աբրահամյանի մտերիմներից է, եւ նրա շնորհիվ էր, որ քաղաքապետի  պաշտոնը ստացավ։

Մեզ հետ զրույցում Ղուկասյանը վստահեցրեց, թե մարզպետ դառնալու հավակնություն չունի, բայց չթաքցրեց, որ ակնկալիքներ ունի Արգամիչից. «Իրա օգնությամբ քաղաքն ավելի կբարեկարգենք, ավելի ուշադրություն կդարձնենք»։ Նախկինում ուշադրության պակա՞ս կար: «Կար ուշադրություն, բայց ըտենց տպավորիչ չէր»։ Ի դեպ, «վտանգավոր գոտում» են նաեւ Վայոց Ձորի, Արմավիրի եւ Տավուշի մարզպետները»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:   





Լրահոս