Սիլվա Համբարձումյան. Սուրիկ Խաչատրյանը քցելու ունակ մարդ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կին գործարար Սիլվա Համբարձումյանը ՀՔԾ որոշումից գոհ է այնքանով, որքանով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը զղջացել է, հրապարակավ ներողություն է խնդրել իրենից,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս այդ մասին տեղեկացրել է լրագրողներին:”Սյունիքի մարզպետի հետ երբեք կապ չեմ ունեցել, չունեմ եւ չեմ էլ ունենա. ուղղակի ուզում եմ ապացուցել, որ նա ոչ անցյալ ունի, ոչ ապագա”,- ասել է նա` հավելելով. Սուրեն Խաչատրյանին խնայեցին, գործը կարճեցին առաջիկա ընտրությունների պատճառով: Նրա հարվածից ֆիզիկապես չեմ տուժել. խոսքը իմ արժանապատվության մասին է: Այսօր նրանից միայն մի պահանջ ունեմ` վերադարձնել ինձ պատկանող սարքը կամ դրա փոխարեն վճարել 102 մլն դրամ: Նայեք նրա անցյալին, նրա եղբոր ու եղբոր որդիների անցյալին. Սուրիկ Խաչատրյանը քցելու ունակ մարդ է”:Խոսելով սեփական բիզնեսների մասին` կին գործարարը նշել է, որ Հայաստանում գնել է Ալբերտ Երիցյանին պատկանող հացի գործարանը, ավարտին է հասցնում այդ հսկայական գործարանի շինարարությունը:




Լրահոս