Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապրիլի վերջին «YouTube»-ի մոնետիզացիայի հետ կապված էլի բանակցելու ենք. Մխիթար Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երկար ժամանակ Google և Youtube ընկերությունների հետ ՀՀ Կառավարությունը, մասնավորապես՝ ԲՏԱՆ-ն, ինչպես նաև ԱԳՆ մեր գործընկերները, բանակցություներ էինք վարում Youtube-ի գործընկերային ծրագիրն ակտիվացնելու նպատակով: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան այցի ընթացքում Youtube ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ մոնետիզացիան կամ դրամայնացումը գարնանը կակտիվացվի: Համենայնդեպս, մեզ հետ բանավոր զրույցներում նշվել է, որ ամենայն հավանականությամբ այն ապրիլի վերջին-մայիսի սկզբին կակտիվացվի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԲՏԱ նախարարը հայտարարություն էր տարածել, որ գարնանից ՀՀ-ում ստեղծագործողները կկարողանան միանալ հարթակի գործընկերային ծրագրին և դրամայնացնել իրենց բովանդակությունը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս