Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին. վաղը կհրապարակվի վճիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բաքվում պատանդառված եւ գերության մեջ գտնվող բարերար ու Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքով դատական նիստը կշարունակվի վաղը՝ փետրվարի 17-ը, որի ժամանակ էլ հրապարակվելու է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը։

Ի՞նչ վճիռ կհրապարակի Բաքուն՝ կարելի է ենթադրել նախորդ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ընդունած վճիռներից։

Հիշեցնենք, որ Բաքվի գլխավոր դատախազը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ եւս պահանջել էր կիրառել ցմահ ազատազրկում։

Նշենք, որ փետրվարի 10-ին տեղի ունեցած դատավարությունն ավարտվել է դատական քննության ավարտի մասին հայտարարությամբ, որից հետո դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ։

Հիշեցնենք նաեւ այն, որ Բաքուն Ռուբեն Վարդանյանի մեղադրում է Ադրբեջանի դեմ պատերազմական գործողությունները հովանավորելու համար։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս