Armenian text to speach

Ազգային Ժողովը 16 միլիոն գումար կփոխանցի` հուշարձան տեղադրելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վերջերս ՀՀ կառավարության հաստատեց մի որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել Ստրասբուրգում գտնվող Եվրոպայի Խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում հուշարձանի տեղադրման համար։

Հիմնավորման համաձայն՝ Եվրոպայի Խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում Հայոց այբուբենի հուշարձանը տեղադրելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԽ նախագահի հետ:

Այսպիսով ArmLur.am-ը տեղեկանում է, որ Հայոց այբուբենի հուշարձանը Ստրասբուրգում տեղադրելու համար Ազգային ժողովը տրամադրել է 16 մլն դրամ Գրիգորյան Լիաննա Մարկլեն ԱՁ-ին գեղարվեստական քանդակի ձեռք բերման համար։

Համաձայն պայմանագրի՝ 9,6 մլն դրամը Ազգային ժողովը պարտավոր է փոխանցել պատվիրատուի բանկային հաշվին՝ որպես կանխավճար։

Պայմանագիրը կնքվել է մեկ անձից գնման եղանակով։ Գրիգորյան Լիաննա Մարկլեն ԱՁ-ն մինչ այս որևէ պետական գնման չի մասնակցել։

Պայմանագիրը՝ այստեղ․

Էմմա Միքայելյան

 




Լրահոս