Armlur.am-ը տեղեկացավ, որ երեք օր ՔՊ կենտրոնական գրասենյակում կայացած 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությանը մասնակցել է 1028 պատվիրակ:
Մենք տեղեկացանք, որ մասնակցության իրավունք ունեցել է 1061 ընտրող, մասնակցել է քվեարկությանը 1028 ընտրող, վավեր է եղել 932 թերթիկ, անվավեր՝ 96 թերթիկ:
Հիշեցնենք, որ դեռևս հունվարի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյան-ը մտադիր է երկար և բազմափուլ գործընթացի միջոցով ընտրել 2026 թվականի ընտրություններին մասնակցող ՔՊ առաջատարներին՝ գործընթացը պահելով խիստ ներքին մրցակցության դաշտում։
Նախատեսվում է, որ ամբողջ ընտրական շղթան՝ 280-ից մինչև 50-ի կրճատումը, իրականացվելու է Քաղաքացիական պայմանագիր-ի ներսում՝ պատվիրակների քվեարկությունների միջոցով, որտեղ վճռորոշ դեր կունենա ոչ միայն քաղաքական անցյալը, այլև քարոզչական արդյունավետությունը:
Հաջորդ փուլում արդեն 50 հոգանոց ցուցակը կուղարկեն հաջորդ փուլ՝ մարզային և ներհամայնքային քարոզչության, որի արդյունքներով էլ վերջնականապես կձևավորվեն ցուցակի առաջին 50 տեղերը։
Սոնա Գրիգորյան

























































































