
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մեծ ծավալներով պետական պարտք է ներգրավել՝ այն պայմաններում, երբ գանձապետական միասնական հաշվում առկա են մի քանի տասնյակ միլիարդ, իսկ որոշ տարիների նաեւ հարյուր միլիարդ եւ ավելի դրամ գումար։ Նման եզրակացություն է արված Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության պատվերով իրականացված հետազոտությունում, որը կներկայացվի ապրիլի 28-ին։
Հետազոտության համաձայն՝ XXI դարում ՀՀ կառավարությունը մշտապես մեծ ծավալներով միջոցներ է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկում եւ գանձապետական միասնական հաշվին»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: