ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա երկար տարիներ աշխատել է ինչպես դատախազությունում այնպես էլ ՀՀ քննչական կոմիտեում, սակայն վերջին պաշտոնը եղել է ՀՀ արդարադատության նախարարությունում:
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել էր Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Արսենի Կոնջորյանի վերաբերյալ քրեական գործի նյութերը, որոնք հրապարակված են «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։ Գագիկ Մեսրոպյանը մեղադրվում է այն բանում, որ նա զբաղվելով բնակարանների առուվաճառքով Ա.Մկրտչյանի վստահությունը չարաշահելով,բնակարանը վաճառելու պատրվակով նրանից խաբեությամբ մաս-մաս իբր բնակարանի կանխավճար հափշտակել է 6000 ԱՄՆ դոլլար գումար,այնուհետև տեսնելով, որ Ա.Մկրտչյանը այլևս իրեն չի վստահում, նախնական համաձայնության գալով Ավետ Կոնջորյանի հետ, 2009թ.սեպտեմբերից-հակտեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածում, կրկին չարաշահելով Ա.Մկրտչյանի վստահությունը, խաբեությամբ, մաս-մաս նրանից հափշտակել է 5000 ԱՄՆ դալլար գումար, որից հետո Արտակ Ստեփանյանին Ա.Մկրտչյանին ներկայանցնելով որպես բնակարանի իրական սեփականատեր ոմն Հայկի եղբայր, նրանից խաբեությամբ հափշտակել են ևս 4000 ԱՄՆ դոլլար:
Բացի այդ, կրկին 09.09.2009թ. խաբեությամբ Անահիտ Հարությունյանից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող`3770500 ՀՀ դրամ գումար: Ավետ Կոջոյանը մեղադրվում է այն բանում, որ նա զբաղվելով բնակարանների առուվաճառքով, խաբեությամբ ուրիշի գույքին տիրանալու շուրջ նախնական համաձայնության գալով Գագիկ Մեսրոպյանի հետ 2009թ. սեպտեմբերից-հոկտեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածում, Ալվարդ Մկրտչյանի վստահությունը չարաշահելով հափշտակել է 9000 ԱՄՆ դոլլար:
Մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալներ Գագիկ Արղութի Մեսրոպյանը և Ավետ Արսենի Կոնջորյանը միջնորդեցին դատաքննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեցին, որ միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են պաշտպանների հետ, գիտակցում են արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրենց պարզ են, համաձայն են մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչում լիովին: Մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն Սիմոնյանը, օգտվելով իր դատավարական իրավունքից, դատարանում փոխեց իր նախկինում արագացված դատաքննություն անցկացնելու դեմ առարկելու վերաբերյալ դիրքորոշումը` հայտնելով, որ չի առարկում արագացված կարգով դատաքննություն անցկացնելու դեմ:
Ավետ Արսենի Կոնջորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 4 /չորս/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Նշված ժամկետում հաշվակցել նրա` 26.12.2009թ-ից մինչև 17.06.2010թ. կալանավորման մեջ գտնվելու 5 /հինգ/ ամիս 22 /քսաներկու/ օր ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 3 /երեք/ տարի 6 /վեց/ ամիս 8 /ութ/ օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 3 /երեք/ տարի ժամկետով:
Արդյունքում, դատախազ Սիմոնյանը Կոտայքի մարզի դատարանի որոշումը բողոքարկել է ինչպես ՀՀ վերաքննիչ դատարան այնպես էլ Վճռաբեկ դատարան սակայն դատարանները անփոփոխ են թողել առաջին ատյանի դատարանի որոշումը:
Իսկ ո՞վ է մեղադրող դատախազ Արսեն Սիմոնյանը:
2025 թվականի սեպտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ստորագրել էր հրաման Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետի Արսեն Սիմոնյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Վերջինս 2007-2010թթ․ Կոտայքի մարզի դատախազության դատախազն էր եւ ՔՊ Խմբակցության նախագահ ՀԱՅԿ Կոնջորյանի եղբոր դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազն է եղել: Արսեն Սիմոնյանը, ի դեպ, Վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր Տիգրան Սիմոնյանի եղբայրն է :
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























