ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելու գործը հսկող դատախազը Խաչատուր Գալստյանն է, որը նախկինում աշխատել է Քննչական կոմիտերի ՀԿԳ վարչությունում որպես քննիչ։
Նշենք, որ փետրվարի 14-ին Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է:
«Այսօր աննախադեպ իրադարձություն է եղել: ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը: Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ Քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ինչպես նաև Տեր Մովսես քահանա Սահակյանը մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Ակտը վերաբերում է ՀԱԵ Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդին՝ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Նշենք, որ Դեռ 2018-ի հոկտեմբերի 15-ին հարուցվեց քրեական գործ՝ Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան-շենքի վնասման հետ կապված: Նախաքննության ընթացքում տուժող կողմը հիմնավորել է այն հանգամանքը, որ հուշարձան-շենքը քանդվել է ոչ թե անզգուշությամբ, այլ դիտավորության հետեւանքով:
Արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել մի շարք անձանց, այդ թվում՝ «Օլդ սիթի» ՓԲԸ տնօրեն Գեւորգ Մաչանյանին: Գործը քննում է Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության ավագ քննիչ Խաչատուր Գալստյանը, որը քննությունը ձգձգեց մոտ 5 տարի, ինչի հետեւանքով մեղավորներն այլեւս պատիժ չեն կրելու, քանի որ վաղեմության ժամկետներն այս ընթացքում անցել են: Իրավասու դատարանների 6 տարբեր դատավոր 6 տարբեր դատական ակտերով արձանագրել են, որ քննիչի այդ որոշումներն ապօրինի են եղել: 2024 թվականի դեկտեմբերին քննիչ Խաչատուր Գալստյանը եւ հսկող դատախազն արդեն 3-րդ անգամ նույն պատճառաբանություններով դադարեցրել են քրեական հետապնդումն «Օլդ սիթի» ՓԲԸ-ի այժմ արդեն նախկին տնօրեն Գեւորգ Մաչանյանի նկատմամբ, ինչը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան կրկին բողոքարկել է: Ընդ որում, ամեն անգամ, երբ դատարանները հստակ արձանագրել են քննության թերությունները, քննիչն ու դատախազը դրանք չեն վերացրել, ավելի շատ քննության պատրանք է ստեղծվել։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























