Մարգուս Ցախկնան DW-ին տված հարցազրույցում հերքել է պնդումները, թե Էստոնիան Եվրոպայի ամենախոցելի երկրներից է՝ դրանք որակելով «կեղծ լուրեր»։ Նրա խոսքով՝ թեև քարտեզին նայելով Էստոնիան կարող է դիտարկվել որպես հնարավոր թիրախ, երկիրը և ՆԱՏՕ-ն զգալիորեն ամրապնդել են պաշտպանական կարողությունները։ Ցախկնան հայտարարել է, որ Ռուսաստանի ներխուժման դեպքում Էստոնիան ոչ միայն կդիմադրի, այլև «պատերազմը կտեղափոխի Ռուսաստանի տարածք»։
Նա նաև մտահոգություն է հայտնել Եվրոպայի «քաղաքական կամքի» վերաբերյալ՝ ընդգծելով, որ առանց հստակ ծրագրի Վլադիմիր Պուտինի հետ բանակցելը սխալ կլինի և կարող է թուլացնել Ուկրաինայի դիրքերը։
Նախկինում Էվիկա Սիլինան, Ալար Կարիսը և Էմանուել Մակրոնը հանդես էին եկել Ռուսաստանի հետ շփումների ձևաչափի վերանայման օգտին, իսկ իտալական La Repubblicaն հաղորդել էր, որ հնարավոր թեկնածուներից է Սաուլի Նիինիստյոն։























