
ՌԴ վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը քաղաքացիների հետ այսօր մեկնարկած ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է, որ մտադիր չէ հաղորդավար Թինա Կանդելակիին նշանակել երկրի կրթության նախարար:”Թինան, հավանաբար, ունի բազում տաղանդներ,նա վառ, հետաքրքիր կին է, սակայն նախարարություն ղեկավարելու համար, հատկապես` նման կարեւոր գերատեսչություն, հարկավոր է համապատասխան ոլորտում աշխատանքի ու ղեկավարման փորձ ունենալ: Ես վստահ չեմ, որ Թինան նման փորձ ունի”,- ասել է Պուտինը: