Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 25-ին՝ ժամը 21.16-ին, տեղեկություն է ստացվել, որ Չիվա գյուղի բնակիչ՝ 1960թ. ծնված Վ. Պ.-ը գնացել է դաշտ՝ աշխատանքի և չի վերադարձել:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Որոնողափրկարարաական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակի և վատ տեսանելիության պատճառով և կվերսկսվեն ս.թ. ապրիլի 26-ի առավոտյան:
Ապրիլի 26-ին ժամը 09.10-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:
ԱԻՆ–ից խոստանում են լրացուցիչ տեղեկություն տրամադրել։