Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանի՞ քաղաքացի է միացել Վեհափառ Հայրապետի «հեռացման» պահանջին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգում» անվամբ նորահայտ էջը ֆբ-ում արդեն 3000-ից ավելի հետեւորդ ունի։

Սրան զուգահեռ գործում է նաեւ «Բարենորոգում» կայքը, որտեղ միայն Նիկոլ Փաշինյանի պահանջին միացած քաղաքացիներն են։

Կայքից տեղեկանում ենք, որ պահանջին միացել են ընդամենը 685 քաղաքացի։

Եկեղեցու, այսպես կոչված բարենորգմանը միացած քաղաքացիները նպատակ ունեն հանգստի կոչելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ կաթողիկոսական տեղապահ ընտրելու եւ նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու։

Վեհափառ Հայրապետին հանգստի կոչելու պահանջին են միացել նաև 11 բարձրաստիճան հոգեւրականներ,մի շարք քահանաներ, այդ թվում եւ նախկինում կարգալույծ հռչակված հոգեւրականներ։

Տեղեկացնենք նաեւ այն, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տիրադավ անվանումն ստացած եպիսկոպոսներին եւս հրավեր է ուղարկել մասնակցելու այս օրերին Ավստրիայում տեղի ունեցող Եկեղեցական Ժողովին։

Վեհափառ Հայրապետին հանգստի կոչելու պահանջին միացած բարձրաստիճան հոգեւորականներից միայն մեկը՝ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն է ընդունել Մայր Աթոռի հրավերը եւ հաստատել իր մասնակցությունը։

Տեղեկացնենք, որ Եկեղեցական ժողովին քննարկվելու է Հայ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները եւ Եկեղեցու կյանքին առնչվող հարցեր։
Եկեղեցու շուրջ ստեղծված այս իրավիճակին զուգահեռ Մայր Աթոռի բազմաթիվ հոգեւորականներ իրենց որդիական անվերապահ խոնարհությունը ու հավատարմությունն են հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ նրա գահակալ ազգի Վեհափառ Հայրապետին։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս