Armenian text to speach

Մեկնարկել են «ArmGames» նախագծի նկարահանումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հաղորդավար և շոումեն Արամ Մելիքյան-ը հայտարարել է «Arm Games» նախագծի նոր եթերաշրջանի մեկնարկի մասին։

Նա իր ինստագրամյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ հայտնել է, որ շուտով հեռուստադիտողներին կներկայացվի «ArmGames»-ի նոր եթերաշրջանը։ Կից գրառմամբ Մելիքյանը նշել է. «նոր ձևաչափ, նոր հերոսներ», ինչով ակնարկում է, որ նախագիծը հանդես է գալու փոփոխված ու թարմացված բովանդակությամբ։

Ավելի ուշ հաղորդավարի էջից տեղեկացանք, որ փետրվարի 16-ին արդեն մեկնարկել են խաղի նկարահանումները։

Ալլա Թովմասյան




Լրահոս