Forbes ամսագիրը հրապարակել երաժշտական աշխարհում ամենաբարձր վարձատրվող կատարողների ցուցակը, որը գլխավորում է Լեդի Գագան: Այս տարվա ընթացքում նա վաստակել է 90 միլիոն դոլար՝ հիմնականում համերգաշարերի եւ գովազդային պայմանագրեր կնքելու միջոցով:Ցուցակի երկրորդ եւ երրորդ տեղերում են ամերիկացի Թեյլոր Սվիֆտը եւ Քեթի Պերրին՝ վաստակելով համապատասխանաբար 45 միլիոն եւ 44 միլիոն դոլար: Առաջին հնգյակի մեջ ընդգրկված են Բիյոնսեն` 35 միլիոն դոլար եւ Ռիանան` 29 միլիոն դոլար:Բրիտանացի երգչուհի Ադելը հայտնվել է առաջին տասնյակում՝ 18 միլիոն դոլար, չնայած, ըստ Billboard ամսագրի, 23-ամյա անգլուհին ճանաչվել է տարվա լավագույն կատարողը, ինչպես նաև լավագույն ալբոմ ու երգ անվանակարգերում հաղթողը:
Երաժշտական աշխարհում ամենաբարձր վարձատրվողները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ