ՀՀ սահմանը հատած իրանցիների գործով որոշում է կայացվել։ Նպատակ է եղել մտնել Թուրքիա։
Քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել։ Մի խումբ անձիք խմբի կազմում նախնական համաձայնությամբ, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության փորձել է հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում։
Այսպես, Բանգլադեշի ժողովրդական Հանրապետության քաղաքացի Հալիմ Մոհամմադ Հասան Ահմեդը նույն հանրապետության քաղաքացիներ Բառմոն Աչայ Չանդռան, Ահմեդ Սայեմը և Միահ Մոհամմադ Միզանը Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու շուրջ գալով նախնական համաձայնության, 2025 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ժամանել են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության թիվ 2037 զորամասի «Ջանֆիդա» ուղեկալի կողմից պահպանվող տեղամասի պահպանության տարածք, որտեղ, գործելով խմբի կազմում և փոխլրացնելով միմյանց գործողությունները, դիտավորությամբ խախտելով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի և «ՀՀ պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջները, քաղաքացիական անձանց համար արգելված վայրում ինժեներատեխնիկական արգելապատնեշները հաղթահարելու եղանակով փորձել են ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն, սակայն վերջինների դիտավորության մեջ ընդգրկված՝ խմբի կազմում նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելու հանցագործությունը նրանց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված չի իրագործվել՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվելու պատճառով: Այսինքն, Հալիմ Մոհամմադ Հասան Ահմեդին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 44-469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարում։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































